ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Եթե չկան լուրջ գործեր ու լրջություն՝ ասպարեզ է բացվում անպատասխանատու պատեհապաշտների համար

Եթե չկան լուրջ գործեր ու լրջություն՝ ասպարեզ է բացվում անպատասխանատու պատեհապաշտների համար
24.01.2026 | 16:41

Երկրի չափերն ու հզորությունը մեծանալու հետ միասին մեծանում է աշխարհի լուրջ գործերին խառնվելու շանսը, որն էլ բերում է պատասխանատվության ու լրջության աճի։

Թույլը չի մասնակցում իսկական լուրջ գործերի, դրա համար էլ չգիտի, թե ինչ բան է լուրջը, որ լինի այդպիսին։

Եթե չկան լուրջ գործեր ու, հետևապես էլ, լրջություն, ապա ասպարեզ է բացվում անպատասխանատու պատեհապաշտների համար։

Բնական օրենքով էլ թուլությունը ծնում է նոր ու ավելի անընդունելի թուլություն։

Հակառակ դեպքում էլ, նույն օրենքով, ուժը ծնում է ավելի մեծ ուժ, որն էլ իր հետ բերում է պատասխանատվություն և լրջություն։

Դեպի լրջություն գնալու հնարավոր ճանապարհ է լուրջ մարդկանց իրենց առաջնորդ դարձնելը։

Հակառակն էլ, լավագույն դեպքում, տեղում դոփելն է, իսկ ավելի հավանականը՝ նահանջն ու անկումը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ